Sayat-Nova :: Սայաթ-Նովա
ձախ նուռ Կենսագրություն ԽաղերՆյութեր Թարգմանիչ Մեր ընկերները Կապ աջ նուռ
 
7. 7.
բնագիր
 
թարգմանություն

Բու դունյա վաղիադուր, բեդմասկան, ինանմազամ,
Իսան օթ թաքի դոգանուր, գեչան գունլար սանմազամ,
Տոլանդուրիմ Հաղ չըրաղին. սաբահա թաք յանմազամ,
Ախըր գունդա իչտուրուլլար, մեյ փուրու խայանմազամ,
Ուչար քովլումուն ղուշումին, գուլ չուրար, այանմազամ:

Բու դունիա բիր խալբուրդուր, Հաղ ալինդ[ա] ալմա թաք,
Ղուրբանամ հաղ քարամուա, ալ ալուա, սալմա թաք,
Ուչ փայիսին սուդուր, բիրին թոփրախ բոլմա թաք,
Իսան օ՛ղլի, սանա դեիմ. Հաղ յոլինդան օլմա թաք
Ախըր յուխու գոզուն ալուր, յաթարամ օյանմազամ:

Փիր-դադալար գաշտ էթտիլար բու դունյանուն հար յանի,
Նեջա՞ բըլբուլ գաշտ էյլասուն. գուլ յարփախտա խարյանի,
Դեմագինան բու դունյադա, քան ու մաքան, վար, յանի՞,
Բու դունյադա նա՞ դանադուր, ախարանլար դարյանի,
Ագեր ռաստ վերսամ ռասաթում, Հաղ յանդա ութանմազամ:

Է~յ աղալար, սըզա դեիմ. [...] վար բըզդա զուլումի,
Օ դունյադա սեչա բիլմամ, յոխ աղալար-ղուլումի,
Հաղի մևլամ բույրուղիդուր, Ջաբրաիլ ալուր գուլումի,
Ագեր բու սոզդա խըլափ վար, դեուն, քեսուն դիլումի,
Ուստինդա` Հաղ, ալթընդա` ման, դիլ յալան սոյլամազամ:

Եթմիշ իքի միլեթի վար, չովրանուփտուր փարվանի,
Ուչ յուզ ալթմիշ ալթի փեյղանբարդուր օնուն սարվանի,
Ումուդ վար Չանգլու-փիրդա, ջանաթդա քինար յանի,
Սայաթ-Նովա քոչեքոչդուր, ղաշիլուփտուր քարվանի,
Սըզ սաղ օլուն, գերի ղալան, գեդարամ ղաիթմազամ:

 

Էս կյանքը մի վատ երազ է, գլխիս գալիքը չգիտեմ,
Մարդ ճրագի պես մարում է, անցած օրերս չգիտեմ,
Տիրոջ կանթեղն որ հանգչի, վառելու ձեւը չգիտեմ,
Վերջում լեղու թասը կտան, կպարպեմ` էդ հաստատ գիտեմ,
Վարդ ու բլբուլ անց կկենան ու էլ ոչինչ չեմ ճանաչի:

Մի կլոր մաղի նման է աշխարհս Արարչի ձեռքին,
Մի թողնիր մեզ անտերի պես, մատաղ եմ ես Աստծու փառքին,
Աշխարհի երեքը ջուր է, մեկը` բաժին է ցամաքին,
Ե՛կ« դու նորից մի բաժանիր ու մի տրվիր երբեք մեղքին,
Մահն աչքերդ կփակի, ու էլ ոչինչ չես ճանաչի:

Աշխարհիս չորս ծեգն ամեն ծանոթ է իմաստուն մարդին,
Շատ փուշ կա տերևի տակը, սոխակն ո՞նց մոտ գա վարդին,
Գոյ ու Անգոյի խորհուրդն ախր ո՞նց կհասնի մարդին,
Օվկեանի ողջ խորքը քննել չէ՛ հաս անգամ գիտուն մարդին,
Թե որ խոսքս ուղիղ ասեմ, Աստծու առաջ չեմ ամաչի:

Ո՛վ աղաներ, ձեզ եմ դիմում, մեր մեջ չկա արդար հոգի,
Է՛ն աշխարհում, ճիշտ եմ ասում, ճորտը տիրոջից չեն ջոկի,
Աստըծո կամոքն է միմիայն Գաբրիելն առնում հոգին,
Թե սուտ խոսեմ, լեզուս կտրեք ու դարձրեք ինձ բանհոգի,
Վերևն Աստված, ներքևն` ես, սուտ խոսք բնավ չեմ ճանաչի:

Յոթանասուներկու ազգեր ապրում են Աստըծո աշխարհում,
Երեքհարյուր վաթսուն ու վեց մարգարե է առաջնորդում,
Հույսս էն է` Մկրտիչին կմիանամ ես դրախտում,
Սայաթ-Նովեն գործն ավարտեց` ճամփա ընկավ քարավանով,
Դուք ողջ լինեք նոր եկողներ, գնում եմ` էլ ետ չե՛ս կանչի:

Մուխամազ Արութինի ասած է:  
 
 
prev poetry next
Copyright © 2011-2016 Sayat-Nova.am. All Rights Reserved.