Sayat-Nova :: Սայաթ-Նովա
ձախ նուռ Կենսագրություն ԽաղերՆյութեր Թարգմանիչ Մեր ընկերները Կապ աջ նուռ
 
8. 8.
բնագիր
 
թարգմանություն

Նազլու յարա նաղշընա բախ, ղալամը ղաշդան աչըլմըշ,
Բիր թելի սիմ, բիր թելի զար, սաչլարի բաշտան աչըլմըշ:

Յա՛ր, ղադամուն բաս ուզումա, այաղ ալթնդա քուլ օլալի,
Համաշա էշիգունդա բաղլու բանդա-ղուլ օլալի,
Գե՛լ, բելա բաղա վարալի ղոյ բանդա բըլբուլ օլալի,
Գոզլարուն լալա ղոնչալի, գուլ թաքի յաշդան աչըլմըշ:

Աշուղի ջունուն էդար (...) իբրան դիլի դինդուրեիր,
Ազուլա քովլում շուշասին, նաղս էդուբան սընդուրեիր,
Օնուիչուն ջունուն օլմիշամ դիդարի գուն յանդուրեիր,
Գորանլար բեյլա դիար` էշխի աթեշդան աչըլմըշ:

Ջունուն օլուփ գեզեիրամ, աղլում մանդան ուզուլուփդուր,
Լաբուա շիրին շաքար /դուր/ ղանդ ու նաբաթ սուզուլուփդուր,
Յար դիշլարուն դանա-դանա, ինջի քիմի դուզուլուփդուր,
Գորանլար բեիլա դիար` էշխի աթեշդան աչըլմըշ:

Ղոխուսին ալամի տութմիշ. բանովշալի դաստինա բա՛խ,
Իստար քի բիզի օլդուրսուն, բեմուրվաթուն ղաստինա բա՛խ,
Ջունուն օլմա, Սա՛յաթ-Նովա, նազլու յար լիբասինա բա՛խ`
Զար ու զարբաբ, ալ ու յաշիլ խաս ու ղումաշտան աչըլմըշ:

 

Նազան յարի նախշին նայիր, հոնքերը վրձինով քաշած,
Մի թելն արծաթ, մյուսն ոսկի, վարսերն` մեջքին բաց արած:

Յա~ր, ոտքդ դիր իմ երեսին, ոտիդ տակի հողը ես եմ,
Մշտապես դռանդ ընկած, գերեվարված ճորտը ես եմ,
Մինչև քո այգուն հասնելը, քեզ գովող սոխակն ես եմ,
Աչքերդ կոկոն կակաչ են, վարդի պես` ցողով բաց արած:

Քո աշուղին խենթ ես անում, բարդ ու խրթին խոսք ես խոսում,
Առանց այդ էլ սիրտս ճաքած, մնացածն էլ դու ես փշրում,
Երեսդ արևից պայծառ, է՛դ պատճառով եմ ես գժվում,
Տեսնողներդ կարծում են թե` սերդ հրից է բաց արած:

Էրված-գժված ման եմ գալիս, ուշք ու միտքս խավարած է,
Պռոշներդ քաղցր շաքար, նաբաթ ու մեղրով պատած է,
Յարի ատամները հատ-հատ, մարգարիտի պես շարած է,
[Տեսնողը գովքդ է ասում, առագաստ` ծովին բաց արած*]:

Հոտըն աշխարհն բռնել է, մանիշակի փնջին նայիր,
Ուզում ա թե տա մեզ սպանի, անգութի դու խղճին նայիր,
Մի խենթանա Սայաթ-Նովա, յարի հագած զուքսին նայիր,
Կանաչ-կարմիր, ոսկեդիպակ, մետաքս, ատլասից բաց արած:

Դաստա-բեդաստա թարփանուրի, հանգով:   * Տողը բնագրում կրկնում է 10-րդ տողին, մի բան, որ բնորոշ չէ Սայաթ-Նովային: Հավանաբար պարզ վրիպում է: Ինչպես և Մ. Հասրաթյանը, մենք էլ նպատակահարմար գտանք փոխել այն մի ինքնահնար տողով /Ի.Ս./:
 
 
prev poetry next
Copyright © 2011-2016 Sayat-Nova.am. All Rights Reserved.