Sayat-Nova :: Սայաթ-Նովա
ձախ նուռ Կենսագրություն ԽաղերՆյութեր Թարգմանիչ Մեր ընկերները Կապ աջ նուռ
 
6. 6.
բնագիր
 
թարգմանություն

Եթուրգիլան, սուրբ Կարապիտ, թարիփի թայարուն սանուն,
Գլուխ վարթապիտ ճըշմարտության, յոխտուր բարեբարուն սանուն,
Խոսկիրըտ անգին ջավահիր, թոքուփսան գովհարուն սանուն,
Որովայնե երգիրպագիր, մաթ ղալդի մադարուն սանուն,
Անապատեն բարբառեցար, վարդուր էյ խաբարուն սանուն:

Վարդուն գեդ Որթանան ուստա, Տերըն ինքըն մըկըրտիցիր,
Մեվլամի մաշուր էյլիան, երրուրթությունն այտընեցիր,
Օնուիչուն շադ օլմիշամ, չար սատանեն կորցըց[եց]իր,
Օթուզ իղայադա ղալդուն, վասն աշխարին աղոթեցիր,
Միղր վայրենի վաիլիցար, շիրինդուր գովթարուն սանուն:

Յազըլմիշ Քիթաբ իչինդա, Օվհանես միծ ի ծնունդկանանց,
Ղան թոքտուն ջան ղուրթարդուն, թագ ու պարծան իս կուսանա[ն]ց,
Մալաիքլար սանա ղոնդի, պըսակ լուսու առեր անանց,
Խաչփարազ բունիաթիսան, աշտանակ իս ամեն վանանց,
Մասունքտ ամեն տիղ ծավալի, հար երդադուր նարուն սանուն:

Բութփարազ մեհիման էյլադի, զորս ամենայն յուր հավաքյաց,
Ջամիաթ չոխ դիլգիլ օլդի, եղպոր ախչիկըն չըխաղաց,
Անդ իչտի օզ թախտ ուստինդա, նա՞ իստարսան, կուտամ, ասաց,
Փեյղանբար բաշուն իստադի, ջալաթըն շուտով գըլխատյաց,
Օխտն անուն իշատակեցին, որ քեստիլար սարուն սանուն:

Նա աջաիբ ռուսխարուն վար, սանթարամիտըն զորոք սարսյալ,
Զընդանի այան էյլադուն, ավիտիս համ[ան] առաքյալ,
Ջանաթուն մալաիքիսան, սու[ր]բտ սըրբոց սիրտըտ մաքրյալ,
Սայաթ-Նովա չոխ աղլեիր, աղաչում է երեսս անկ[յ]ալ,
Մեղավորաց մեղկըն հալե, նուր տոլու մազարուն սանուն:

 

Սատար կանգնիր սուրբ Կարապետ*, որ օրհներգեմ ես գովքը քո,
Վեմ, վարդապետ ճշմարտության, չկա համարժեք մեկը քո,
Խոսքերդ անգին ադամանդ, շաղ ես տվել գոհարքն քո,
Որովայնից երկրպագիր, զարմացած մնաց մայրը քո,
Անապատից բարբառեցիր, փրկարար էր մաղթանքը քո:

Իջար ի գետն Հորդանան, Տիրոջը մեր մկրտեցիր,
Նրան մարդկանց ի ցույց արիր, Երրորդությունը հայտնեցիր,
Ցնծում եմ ես, որովհետև չար սատանեն կորցրեցիր,
Երեսուն տարի այրի մեջ վասն աշխարհի աղոթեցիր,
Մեղր վայրի վայելեցիր, կենարար են խոսքերը քո:

Գրված է Սուրբ Գրքումը «Հովհաննես մեծ ի ծնունդ կանանց»,
Թափված արյամբ հոգիդ փրկիր, թագ ու պարծանք ես կուսանաց,
Հրեշտակներ իջան քո մոտ, լուսապսակ առար անանց,
Խաչապաշտաց հիմքը դարձար, աշտանակ ես բոլոր վանաց,
Ամենուր է մասունքը քո, ամենուր է լույս-շողքը քո:

Հեթանոսը** խնջույք սարքեց, շքախումբը իր հավաքեց,
Խառնամբոխը շատ սրտնեղեց, եղբոր աղջիկը չպարեց,
Շրջվեց իր գահի վրա «Ինչ որ ուզես` կտա՛մ» - երդվեց,
Մարգարեի գլուխն ուզեց, դահիճն էլ փութով գլխատեց,
Յոթ անուններ հիշատակին, երբ կտրեցին գլուխը քո:

Ի՞նչ հրաշալի տեսք ունեիր, դժոխքը սարսաց քո զորից,
Անհայտը հայտնի արեցիր, մարդկանց ավետիս տվեցիր,
Դրախտի մեջ հրեշտակ ես` Սո՛ւրբդ սրբոց, սիրտդ է մաքրած,
Սայաթ-Նովեն արտասվում է, աղաչում է գետնատարած,
Մեղավորած մեղքն հալիր, լուսաշող է շիրիմը քո:

Էս մուխամազ Արութինի ասած է:   * Խաղի բնագիրը հայերեն և թուքերեն է: Մշո սուլթան ս. Կարապետ - Հովհաննես Մկրտիչի մականուններից է:
** Ակնարկվում է Հերովդեսը (Մատթ. ԺԴ 1-13, Մարկ. Զ 17-29):
 
 
prev poetry next
Copyright © 2011-2016 Sayat-Nova.am. All Rights Reserved.