Sayat-Nova :: Սայաթ-Նովա
ձախ նուռ Կենսագրություն ԽաղերՆյութեր Թարգմանիչ Մեր ընկերները Կապ աջ նուռ
 
13. 13.
բնագիր
 
թարգմանություն

Էս ռա՞ մամիվիդա, բիբին չի՛ քարդեմ,
Վար գեթ բոյնի բուրուգ, տանեն դուս արած,
Ճկվա ծավագեբինե ազ շեշի նարդեմ,
Դիվանա գ[ե]զիրամ, բանեն դուս արած:

Մե խոմ գավամծարե տկբիլի թութա,
Թախսիրի ման դարեմ, քալագի քո՛ւթա,
Չունքի ղան ղաթմիշամ օ շիրին սութա,
Բաս էնդու համա իմ նանեն դուս արած:

Բուլբուլի վար, վարթս էփարա ալալի
Բիբին չի քարդ հուրիզադա ջալալի,
Յըթուրմիշամ ջավաիրի հալալի,
Մադանչու պես Բադեշխանեն դուս արած:

Նիադագ վտիրի, վիձախի վիշի,
Չի՞ փաիդա` ջան դադեմ, նամիրեթ փիշի,
Բու դարդ, քի ման չաքտում, չաքմասուն քիշի,
Օչով չըլի սիրեկանեն դուս արած:

Մո՛դի Սա՛յաթ-Նովա, շեն ցոդվիլի խար,
Ղուրբանիտ միմիրեմ ռաի բարադար,
Բունա ման ղաբուլամ, Է~յ Փարվարդիգար,
Հոքիս չանիս դրախտի ջանեն դուս արած:

 

Էս ի՞նչ եղավ ինձ հետ, տես ի՛նչ եմ արել,
Դե վիզդ ծուռ գնա՛, տանից դուրս արած,
Խելքս տանուլ տվի նարդու խաղի մեջ,
Խենթացած շրջում եմ, գործից դուրս արած:

Քաղցր թութս ե՛ս դառնահամ շինեցի,
Մեղք եմ գործել, փորձություն ճաշակեցի,
Արդար կաթին էն ե՛ս արյուն խառնեցի,
Այդ պատճառով իմ մորիցը դուրս արած:

Ես սոխակ եմ, բազեն է հսկում վարդը,
Տես ի՛նչ արեց հուրիի զարմ կախարդը,
Կորցրեցի իմ ադամանդե զարդը,
Քանց հանքափոր` Բադեշխանից* դուրս արած:

Հառաչում եմ, շարունակ լաց եմ լինում,
Ջանք արեցի` բայց դե ոչինչ չի ստացվում,
Իմ էս ցավից ոչ ոքի չեմ կամենում,
Ոչ ոք չլնի սիրեկանից դուրս արած:

Սա՛յաթ-Նովա, սև է քաշածդ օրը,
Մատաղ լինեմ, մեռնեմ ճամփի եղբորը,
Տե~ր, պատրաստ եմ ես քաշելու էդ օրը,
Հոգիս չանես դու դրախտից դուրս արած:

Էս ղափիա է չորս լեզվով` վրացերեն, պարսկերեն, թաթարերեն (թուրքերեն), հայերեն. Արութինի ասած. մարտի 6-ին, քրոնիկոնի 446-ին (1758):   * Բադեշխան - սուտակի /լալ/ հանքավայրի անուն է:
 
 
prev poetry next
Copyright © 2011-2016 Sayat-Nova.am. All Rights Reserved.