Sayat-Nova :: Սայաթ-Նովա
ձախ նուռ Կենսագրություն ԽաղերՆյութեր Թարգմանիչ Մեր ընկերները Կապ աջ նուռ
 
68. 68.
բնագիր
 
թարգմանություն

Բըլբուլի պէս ձայն է տալի, ի~նչ քաղցըր ավազ է անում,
Մօդ է արի ղուլ-ղարավաշ, կըշտումըն փարվազ է անում,
Բըռնիլ է վարդի փօթօլըն, գուլին փիանդազ է անում,
Յիս ի՞նչ անիմ, իմ սիրելին ինձիդ գուլգավազ է անում:

Սալբի բօյըն համամիցըն գալիս տիղըն բէզարիլ է,
Ունքիրըն` ղալամով քաշած, աչքիրըն խիլքըս տարիլ է,
Ճիդումըն` օսկէ ամբարչա, եախին մարգարիտ շարիլ է.
Մուրվարըն գուլաբաթինով զար-ղալամաքարըն կարիլ է.
Ձեռըն գիմխա գօտկին մեկնած, մինա-քամար սազ է անում:

Հագիլ է սաղրի քօշիրըն, կրունգն էրծըթէ նալ է գըցի,
Օսկէթիլով բավթէն կարած, ըռանգ-ըռանգ խալ է գըցի,
Գօտկի տուտըն, մինչեւ եակէն, եաղութ, եաման, լալ ի գըցի,
Ծածկիլ է զարլու չարղաթըն, գըլխին քիրման շալ է գըցի.
Կ’օսէ` հալա ջէր վախտըն չէ. ուշացնում է, նազ է անում:

Էրեսըն` գուլգազ լալի պէս, պըռօշըն լուլա-փարա է.
Խօսեցնում իմ, ջուղաբ չի տայ, էն կողմէն սիրտըս եարա է,
Հագիլ է զարլու մինթանէն, կու հանէ` եաշիլ խարա է,
Կըռնիրըն շիմշատ է քաշած, բօյըն մէ քօշկ ու սարայ է,
Յիս ի՞նչ անիմ, վուր սպանում է, ջալլաթի պէս ջազ է անում:

Քաղցըր իխտիլաթ ունէ, Մըսըրու ղանդ ու շաքար է,
Շուղքըն ինձի նորոգիլ է, նուր բացուած գուլ ու բահար է,
Ծուցի մէջըն մէ ջուխտ շամամ, ջավահիր ու ալմաս քար է,
Ով չէ առի անուշ հուտըն, աշխարհքումըս ի՞նչ կու ճարէ,
Թէ հարցընիս` Սայաթ-Նովէն էսպէս եարին բանդիվար է.
Բանդիվան փարվան իմ էլի. նըստած է, Շիրազ է անում:

 

Բլբուլի պես ձայն է տալիս, էս ի~նչ քաղցր տաղ է անում,
Հավաքել է ծառա-նաժիշտ, իր կողքերը խաղ է անում,
Բռնել է վարդի կոկոնը, վարդին ուղեգորգ է անում,
Ես ի՞նչ անեմ, իմ սիրելին ինձ հետ կատակ-նազ է անում:

Չինար բոյն ցողանք տեղն գնալ-գալուց շատ հոգնել է,
Ունքերն` վրձնով նկարած, աչքերն խելքս տարել է,
Պարանոցին ոսկե մանյակ, կրծքին մարգարիտ շարել է,
Ձյունաճերմակ ու ոսկեթել զար ու ատլասը կարել է,
Ձեռքը փափլիկ կոնքին դրած, սևադ-գոտին սազ է անում:

Հագել է կանաչ ոտնաման, կրունկն արծաթ նալ է գցել,
Ոսկեթելով ծոփքը կարած ի~նչ երփներանգ խալ է գցել,
Գոտու լայնքով մինչեւ ծայրը հակինթ, շողակ, լալ է գցել,
Ծածկել է ոսկեկար ծածկոց, գլխին ընտիր շալ է գցել,
Կասի` դեռ վաղ է, պահը չէ, ուշացնում է, նազ է անում:

Երեսն վարդկակաչի պես, շուրթն` շաքարով պատված է,
Խոսեցնում եմ, խոսք չի ասում, էդ կողմից սիրտս վառված է,
Հագել է կարմիր շրջազգեստ, հանում է` կանաչ ատլաս է,
Ձեռքն` շիմշատ զարդանախշած, հասակն` մի ապարանք է
Ես ի՞նչ անեմ, որ սպանում է, դահճի պատիժ-ջազ* է անում:

Քաղցր խոսք ու զրույց ունի, Արաբական շաքար ղանդ է,
Ցոլքն ինձ ոգի է տվել, նոր բացարած գարունք վարդ է,
Ծոցի մեջը մի զույգ շամամ ալմաստ է ու ադամանդ է,
Ով չի առել անուշ հոտն, աշխարհումը ինչ կճարե,
Թե հարցնես` Սայաթ-Նովեն այսպես յարի սիրահար է,
Մի անճար թիթեռ եմ դարձել. նստած է, Շիրազ** է անում:

Գտնվում է Գ. Ախվերդյանի կազմած «Հայ աշուղներ և երգիչներ» ձեռագիր ժողովածուում /Մատենադարան, ձեռ. 3751, էջ 421/:   * Ջազ - պատիժ
** Շիրազ - այստեղ ձեռագործի տեսակ է, Պարսկաստանի Շիրազ քաղաքի անունով: (Ի.Ս.):
 
 
prev poetry next
Copyright © 2011-2016 Sayat-Nova.am. All Rights Reserved.