Sayat-Nova :: Սայաթ-Նովա
ձախ նուռ Կենսագրություն ԽաղերՆյութեր Թարգմանիչ Մեր ընկերները Կապ աջ նուռ
 
64. 64.
բնագիր
 
թարգմանություն

Տղէն ու աղջիկըն մէկմէկու դէմ ելան.
Տըղէն ասաց. «Բա՛րով տեսանք, ի՛մ սիրած,
Թէվուր գովքըդ ասիմ, լիզուս չէ պատում.
Բօյըդ սալբու-չինար` ղարարին բերած,
յի՛ս քիզմէն էրած»:

Աղջիկն ասաց. «Գըլխէս ռա՛դ’լի, տո գա՛դա,
Նըհախ տիղըն գըլուխըդ մի՛ տայ բադա,
Շատ քիզ պէս իմ տեսի շահ ու շահզադա.
Բօյըդ սալբու-չինար` ղարարին բերած.
/դո՛ւն ինձմէն էրած/»:

Տըղէն ասաց. «Սիրտըս սըրտիդ կեսըն է.
Քու ճանփէն դէտը չէ, քու ճանփէն դէսն է.
Ա՛րի հէնց բան բըռնինք` օ՛չով չըտեսնէ.
Թամամ էս աշխարհքիս մինք կու’լինք գոված.
յի՛ս քիզմէն էրած»:

Աղջիկն ասաց. «Ա՛րի մինք չանինք շըփոթ.
Վախում իմ խաբարըն գընայ հօրըս մօդ,
Թէ հէրըս իմացաւ, /կու’լի միզ ամօթ/,
Կ’օնէ քիզ մէջդ ի կէս, խանջալըն ձեռաց.
դուն կու’լիս միռած»:

Տըղէն ասաց. «Ա~փսուս, ինչի՞ նազ արիր,
Շուտով շուռ էկար դուն, իլթիմազ արիր,
Նընգայ վուտիդ տակըն, փիանդազ արիր.
Ա՛խչի, հէնց գիդէիր յի՛ս իմ քու ասած.
ասկդ էր անիծած»:

Աղջիկն ասաց. «Սիրտըս խօսքով լըցրեցիր,
Յիս իմն էի ասում, դուն աւելցրեցիր,

Քու ղուլըն կու’լիմ, թէվուր ինձ պըրծեցրիր.
Թամամ էս աշխարհքիս մինք կու’լինք գոված,
/յիս քեզմէն էրած/»:

Սայաթ-Նովէն խաղիր կ’օսէր հանգիրով,
Էրկու եարըն կու խաղէին նարդիրով,
Մէկ-մէկու հիդ շանց կու տէին վարդիրով,
Թաք նըրաց մէջըն յիս էի էլած,
չը’լէի էրած:

 

Տղան ու աղջիկը մեկմեկու դեմ ելան.
Տղան ասաց. «Բա՛րով տեսանք, ի՛մ սիրած,
Թե որ գովքդ ասեմ, լեզուս չի պատում,
Բոյդ նոճի - չինար` ներդաշնակ արած,
Ե՛ս քեզնից վառված»:

Աղջիկն ասաց. «Կորի գնա՛, ա՛յ տղա,
Անտեղի գլուխդ մատաղ մի՛ արա,
Քեզ պես շատ թագավոր, իշխան եմ տեսել,
Բոյդ նոճի - չինար` ներդաշնակ արած
Դո՛ւ ինձնից վառված»:

Տղան ասաց. «Սիրտդ սրտիս կեսն է,
Քո ճամփեն ա՛յնտեղ չէ, քո ճամփեն է՛ս է,
Այնպիսի գործ բռնենք` ո՛չ ոք չտեսնե,
Լրիվ էս աշխարհից մենք կլնենք գոված
Ե՛ս քեզնից վառված»:

Աղջիկն ասաց. «Ա՛րի մենք չանենք շփոթ,
Վախում եմ թե լուրը գնա հորս մոտ,
Թե հայրս իմացավ կլնի մեզ ամոթ,
Մեջիցդ կես կանի խանչալը ձեռաց.
Կդա՛ռնաս մեռած»:

Տղան ասաց. «Ա~փսոս, ինչի՞ նազ արիր,
Փութով ետ դարձար դու, աղաչանք արիր,
Ընկա ոտքիդ տակը, ուղեգորգ արիր,
Ա՛ղջի, գիտեիր թե ե՛ս եմ քո ասած,
Ազգդ է անիծված»:

Աղջիկն ասաց. «Սիրտս խոսքով լցրեցիր,
Ես իմն էի ասում, դու ավելացրիր,

Ստրուկդ կդառնամ, թե ինձ ազատիր,
Լրիվ էս աշխարհից մենք կլնենք գոված,
Ես քեզնից վառված»:

Սայաթ-Նովեն խաղեր կասեր հանգերով,
Երկու յարն խաղ կանեին նարդիով,
Մեկ-մեկու հետ նշան կտային վարդերով,
Թաք նրանց մեջ ես էի եղած
Չլինեի վառված»:

Առաջին անգամ խաղը հրապարակել է Մայա Ռափավան /1963թ./: Այս հատորում հրատարակում ենք Հ. Բախչինյանի պատրաստած բնագիրը:  
 
 
prev poetry next
Copyright © 2011-2016 Sayat-Nova.am. All Rights Reserved.