Sayat-Nova :: Սայաթ-Նովա
ձախ նուռ Կենսագրություն ԽաղերՆյութեր Թարգմանիչ Մեր ընկերները Կապ աջ նուռ
 
61. 61.
բնագիր
 
թարգմանություն

Ամէն մէ մըտիկ տալով տարար խիլքըս, քամալըս.
Է~յ նազանի, ռա՛հմ արա, դուն մի՛ դառնայ աջալըս.
Հէնց ձեռովըդ կապեցիր, էնպէս բաց էր իղբալըս,
Էշխէմէդ հիւանդացայ, չիս հարցընում իմ հալըս.
Քիզիքիզ մը՛տիկ արա, փօշմանիլու վախտըն է:

Իմ թալնիլըն քու բանն էր, չասիր, թէ ի՞նչ իմ անում,
Սըրտով սիրածըս դուն իս, էլ ինչի՞ իս արմանում,
Ուրիշնիրու խօսքիրով կապած եարէս հիդ անում.
Աչքըս ճանապարհիդ է, ինչի՞ իս շատ ուշանում.
Մէ խալվաթ օթախումըն բարիշիլու վախտըն է:

...................................................................................

Քու պատուական գըլուխըն դուն ավարա մի՛ անի,
Էս իմ խունի ջիգարըն հազար փարա մի՛ անի,
Իմ ու քու սըրտի բանըն դիփ աշկարա մի՛ անի,
Արութինի շախ սիրտըն մէկ էլ եարա մի՛ անի.
Կամով ու ճիդ անելով` փաթաթվիլու վախտըն է:

 

Ամեն մի նայվածքովդ տարար խելքս ու միտքս,
Է~յ նազանի գութ արա, դու մի՛ դառնա օրհասս,
Քո ձեռքովը կապեցիր, չէ որ բաց էր իմ բախտս,
Սիրուցդ հիվանդացա, չես հարցնում վիճակս,
Ինքդ քեզ մի՛ լավ նայիր. փոշմանելու պահն է:

Ինձ թալնելը քո գործն էր, չասիր թե ի՞նչ եմ անում,
Սրտով սիրածս դու ես, էլ ինչո՞ւ ես զարմանում,
Ուրիշների խոսքերով բուժած վերքս բորբոքում,
Աչքս ճանապարհիդ է, ինչո՞ւ ես շատ ուշանում,
Մի ծածուկ սենյակի մեջ հաշտվելու պահն է:

-------------------------------------------------

Քո պատվական գլուխն թափառական մի՛ անի,
Էս արյունոտ խեղճ սիրտս հազար կտոր մի՛ անի,
Իմ ու քո սրտի գործը աշխարհով մեկ մի՛ անի,
Արութինի* սև սիրտը վերք ու յարա մի՛ անի,
Կամով իրար փարվելու` փաթաթվելու պահն է:

Խաղը հայտնաբերել է Սաշա Օգանեզաշվիլին /Ալ. Հովհաննիսյան/: Առաջին անգամ հրապարակել է Գ. Բաշինջաղյանը /«Մարտակոչ» 1934, # 181/:   * Միակ դեպքն է, երբ Բանաստեղծն իրեն Արութին է անվանում:
 
 
prev poetry next
Copyright © 2011-2016 Sayat-Nova.am. All Rights Reserved.