Sayat-Nova :: Սայաթ-Նովա
ձախ նուռ Կենսագրություն ԽաղերՆյութեր Թարգմանիչ Մեր ընկերները Կապ աջ նուռ
 
53. 53.
բնագիր
 
թարգմանություն

Մըտայ էշխի քուրէն` խալիս դառնալու,
Սիրտըս էլաւ Քէ ու Այիբ, էրկու Բէն, (քաբաբ)
Կամով սօվդէն մըտայ` դարդըն բառնալու,
Էլ ու՞մ բըռնիմ Սէ ու Այիբ, էրկու Բէն: (սաբաբ)

Դադա պիտի` խօսքըն ղադիմի շինէ.
Շարբաբի միջումըն խամ թիլ չըհինէ.
Ջորու նըման չասէ` իմ դէդէն ձին է.
Մարդ վուր ըլի Նու ու Այիբ, էրկու Բէն: (նաբաբ)

Ինչպէս վուր կըրակին չի դիմանայ մում,
Էնպէս սախաթ կու’լի, ովոր խօսի հում.
Սայաթ-Նովէն ասաց` է՛նդուր չէ պակսում
Էրկու աչքէս էրկու Այիբ, էրկու Բէն: (աբ-աբ)

 

Սիրո հնոց մտա` անբիծ դառնալու1
Սիրտս այրվեց եղավ քաբաբից էլ վառ,
Տանջվեցի կամով վիշտը բառնալու,
Էլ ո՞ւմն բռնեմ պատրվակ ու պատճառ:

Վարպետ է պետք` խոսքն իմաստուն շինե,
Մետաքսի մեջ անարժեք թել չհինե,
Ջորու նման չասի` իմ մայրը ձին է,
Եթե մարդը լինի դատարկ, սնափառ:

Ինչպես որ կրակին չի դիմանա մոմ,
Այնպես սխալ կլինի, ով որ խոսի հում,
Սայաթ-Նովեն ասաց` ուստի չի պակսում
Երկու աչքերիցս արտասուքն դառ:

Էս հայերէն ղարահէջա է (Օհանի ծան.):   1 Այս և հաջորդ երկու խաղերում տրված է բնագրերի իմաստի չափածո վերծանությունը (Ի.Ս.):
 
 
prev poetry next
Copyright © 2011-2016 Sayat-Nova.am. All Rights Reserved.