Sayat-Nova :: Սայաթ-Նովա
ձախ նուռ Կենսագրություն ԽաղերՆյութեր Թարգմանիչ Մեր ընկերները Կապ աջ նուռ
 
35. 35.
բնագիր
 
թարգմանություն

Խըմե՛ցուր ձեռիդ թասէմէն,
Ջո՛ւր իմ ասում, / տուր քասէմէն/.
/Մըն/ացի սըկու մասէմէն.
Ա՛չքի լուս, ջո՛ւր իմ ասի,
/Հուր չիմ ասի, հուր/ չիմ ասի,
Թուր չիմ /ասի/, տո՛ւր չիմ ասի:

Գօ՛զալ, Աստուաձ քիզի լաւ տայ,
Չուզողի աչքիրուն ցաւ տայ.
Անգալի խօսքին մի՛ ավտայ.
Ա՛չքի լուս, /զ/ուր իմ ասի,
/Ս/ուր չիմ ասի, սուր չիմ ասի.
Զու/ր/ իմ ասի, սուր չիմ ասի:

Ով քիզի այան մըտիկ տայ,
Աբէլին Կայան մըտիկ տայ.
Ինչ աչք քիզ խայան մըտիկ տայ,
Ջանո՛ւմ եար, կո՛ւր իմ ասի.
Նուր չիմ ասի, նու/ր չիմ ասի/,
/Կուր իմ ասի, նուր չիմ ասի/:

Ովոր ինձ շինից դիվանա`
Սուրբ Կարապիտէն խիվանայ.
Վադի էրեսըն սիվանայ.
Ա՛չքի լուս, մո՛ւր իմ ասի,
Չուռ չիմ ասի /չուռ չիմ ասի,
Մուր իմ ասի, չուռ չիմ ասի/:

Էշխէմէդ խըմած, մաստ էկած,
Գըլուխըս մահին ռաստ էկած.
Սայաթ-Նովէն իմ` տիսդ էկած.
Ա՛չքի լուս, ու՞ր իմ ասի,
Սուր չիմ ասի, սուր չիմ ասի,
Տուր չիմ ասի, / սուր չիմ ասի/:

 

Խմե՛ցրու ձեռքիդ թասիցը,
Ջո՛ւր եմ ասում, տո՛ւր գավիցը,
Զուրկ մնացի նշխարքիցը,
Ա՛չքի լույս, ջո՛ւր եմ ասում,
Հո՛ւր չեմ ասում, հուր չեմ ասում,
Թուր չեմ ասում, տո՛ւր չեմ ասում:

Սիրո՛ւն, աստված քեզ լավը տա,
Չուզողի աչքերին ցավ տա,
Բանսարկուին մի հավատա,
Ա՛չքի լույս զուր եմ ասում,
Սուր չեմ ասում, սուր չե՛մ ասում,
Զուր եմ ասում, սուր չե՛մ ասում:

Ով որ քեզ անտարբեր նայի,
Աբելին Կայենը նայի,
Ինչ աչք որ քեզ ծուռ կնայի,
Հոգի՛ յար, կո՛ւյր եմ ասում,
Լույս չեմ ասում, լույս չեմ ասում,
Կույր եմ ասում, լույս չե՛մ ասում:

Ով որ ինձ շինեց դիվահար`
Սուրբ Կարապետից խևանա,
Վատի երեսն սևանա,
Ա՛չքի լույս, մո՛ւր եմ ասում,
Չոռ չե՛մ ասում, չոռ չե՛մ ասում,
Մուր եմ ասում, չոռ չե՛մ ասում:

Սիրուցդ խմած, արբեցած,
Գլուխս մահին հանդիպած,
Սայաթ-Նովեն եմ` տեսդ եկած,
Ա՛չքի լույս, ու՞ր եմ ասում,
Սուր չեմ ասում, սուր չե՛մ ասում
Տուր չեմ ասում, սուր չե՛մ ասում:

Էսպէս թասլիբ. Արութինի ասած. մայիսի 10-ին, քրոնիկոնի 446-ին /1758/:  
 
 
prev poetry next
Copyright © 2011-2016 Sayat-Nova.am. All Rights Reserved.