Շատ մարդ կօսէ :: ՍԱՅԱԹ-ՆՈՎԱ :: ՀԱՅԵՐԵՆ ԽԱՂԵՐ
Sayat-Nova :: Սայաթ-Նովա
ձախ նուռ Կենսագրություն ԽաղերՆյութեր Թարգմանիչ Մեր ընկերները Կապ աջ նուռ
 
14. 14.
բնագիր
 
թարգմանություն

Շատ մարդ կ'օսէ` յիս եարիմէն հասրաթ իմ`
Լէյլի-Մէջլումն էլ չէ էլի էս հալով.
Մարդ պիտի համաշա բերանըդ տընդղէ.
Խօսք իս ասում առակաւուր-մասալով:

Լիզուդ քաղցըր ունիս` շաքար ու շարթին.
Մազիրըդ ռեհան է` փաթըթած վարդին,
Քի զարդարած տեսնիմ հիդ ծաղկազարդին`
Հագիլ ըլիս զար-զարբաբըն` խաս ալով:

Եա՛ ինձի կորցըրէք, եա՛ մէ բան արէք,
Խըփե՛ցէք, մէ տիղըս մէ նըշա՛ն արէք,
Թէգուզ էստու համա քարա՛սպան արէք`
Չիմ կըշտանում գօզալի հիդ խօսալով:

Աջաբ վո՞ւնց դիմանամ յիս էսչափ դարին,
Աչքէմէս արտասունք դուս գուքայ արին,
Օրըն իր շաբաթով կարօտ իմ եարին,
Վունցոր ղարիբ բըլբուլ` վարդին տիսալով:

Խիլքըս տարաւ` ջադուքարին չի՛մ տեսի.
Բէմուրվաթին, բէիղրարին չի՛մ տեսի.
Սայաթ-Նովէն ասաց` եարին չի՛մ տեսի.
Ման իմ գալի` արտասունքըս հուսալով:

 

Շատ մարդ կասե` ես իմ յարին կարոտ եմ`
Լեյլի-Մեջլումն էլ չեն եղել էս հալով.
Մարդ պիտի շարունակ բերանդ տնտղի.
Խոսք ես ասում առակներով-ակնարկով:

Քաղցր լեզու ունես` շաքար ու շարթին*.
Մազերդ ռեհան են` փաթաթված վարդին,
Քեզ զարդարված տեսնեմ ես ծաղկազարդին`
Հագած լինես մետաքս` կարմիր կերպասով:

Կա՛մ ինձի կորցրեք, կա՛մ մի բան արեք,
Խփե՛ցեք, մի տեղս մի նշա՛ն արեք,
Թեկուզ սրա համար քարա՛սպան արեք`
Չեմ կշտանում գոզալի հետ խոսելով:

Արդյոք ո՞նց դիմանամ ես էսչափ ցավին,
Աչքիցս հոսում է արտասուք-արին,
Օրն իր շաբաթով կարոտ իմ յարին,
Ոնց որ խեղճ բլբուլը` վարդին տեսնելուն**:

Խելքս տարավ` ես իմ փերուն չե՛մ տեսել.
Անգութին ու ուխտազանցին չե՛մ տեսել.
Սայաթ-Նովեն ասաց` յարին չե՛մ տեսել.
Ման եմ գալիս` արտասուքս հոսելով:



Ասմունքող՝ Բաբկեն Ներսիսյան
  * շարթին – անհալ մեղր
** Բնագրի «տիսալովը» բռնազբոսիկ բառ է, որ հանգի համար օգտագործել է Բանաստեղծը: Այդպիսին է նաև վերջին «հուսալով» բառը:
Ձեռագիր դավթարում 3-րդ տանը հաջորդում է մի անավարտ քառյակ ջնջված հեղինակի կողմից:
Ահլի թաքավուր իս, յաղութ ալմաս իս,
Մին արզուհալ ունիմ, աջապ ինչ կոսիս,
Գուզիմ թե դռանըտ ծառայ դառնամ յիս,
Չուն դիդարետ...
Ղափիա, էսպէս լաւ վարսաղ. Արութինի ասած մէ սիրունի վրայ:
 
 
prev poetry next
Copyright © 2011-2019 Sayat-Nova.am. All Rights Reserved.