Sayat-Nova :: Սայաթ-Նովա
ձախ նուռ Կենսագրություն ԽաղերՆյութեր Թարգմանիչ Մեր ընկերները Կապ աջ նուռ
 
ՀԱՅԵՐԵՆ ԽԱՂԵՐ ՀԱՅԵՐԵՆ ԽԱՂԵՐ
1. 1.
բնագիր
 
թարգմանություն

Շատ սիրուն իս, շախաթայի ասողին խար չիս անի.
Անջաղ գըցիս էշխի մէջըն, հիդ կ'էհաս` քար չիս անի:

Էշխըն հէ՛ստի կըրակ ունի` վո՛ւնց կու էրվի, վո՛ւնց կ'երթայ.
Թէգուզ նընգնիմ ծովի մէջըն` հովնալու ճար չիս անի:

Բաս աշուղըն վո՞ւնց դիմանայ էդ քու տըված կէծակուն.
Դուն ինքնակալ թագաւուր իս` բէհուբազար չիս անի:

Թէ՛վուր սարիրուն հանդիբիս, կու հալիս մումի նըման.
Թէ՛վուր քաղաք տիղ հանդիբիս, կու քանդիս` վար չիս անի:

Իսկի բէհուբազար չունի շախաթայի չասողըն.
Է՛նդու համա, Սա՛յաթ-Նովա, շատ էյթիբար չիս անի:

 

Շատ սիրուն ես, շախաթայի* ասողին չես խարանի.
Միայն թե գցես սիրո մեջ, ետ կերթաս` շահ չես անի:

Սերն ա՛յնպիսի կրակ ունի` ո՛չ կվառվի, ո՛չ կերթա.
Թեկուզեւ ընկնեմ ծովի մեջ` հովնալու ճար չես անի:

Բա աշուղը ո՞նց դիմանա էդ քո տված կայծակին.
Դու ինքնակալ թագավոր ես` սակարկություն չես անի:

Թե՛ որ սարերին հանդիպես, կհալես մոմի նման.
Թե՛ որ քաղաք տեղ հանդիպես, կքանդես` շեն չես անի:

Վստահություն բնավ չունի շախաթայի չասողը.
Ա՛յդպիսինին, Սա՛յաթ-Նովա, շատ ապավեն չես անի:



Կատարող՝ Շարա Տալյան
  * շախաթայի – այստեղ` աշուղական երգի տեսակ է`օրհներգություն: Իր թուրքերեն խաղերում «Շախաթային» Բանաստեղծը օգտագործում է հատուկ անվան առումով: Կան բառի տարաբնույթ մեկնություններ: Կարծիք կա, ըստ որի Շախաթային պարսից տիրակալ, բանաստեղծ Շահ Իսմայիլ-Խաթայու (1487-1524) գրական կեղծանունն է: Բանաստեղծներին հովանավորող այդ շահը աստվածացվել է աշուղների կողմից: Այստեղ «շախաթայի ասողը» նշանակում է օրհներգող:
Էս դիվանի խիստ լաւն է. ովոր սովրի, օղորմի ասե: Հիմի գ’ուզիմ, թե հայէվար ասիմ. ամէն Աստուաձ: Յիս` մղդսու վուրթի Արութինս, պստուց ինչորի եարսուն տարին գլուխ դրի ամենան խաղին, ամա սուրբ Կարապիտի կարողութէնով սովրեցայ քամանչէն ու չօնգուրն ու ամբուրէն:
 
 
  poetry next
Copyright © 2011-2016 Sayat-Nova.am. All Rights Reserved.