ՍԱՅԱԹ-ՆՈՎԱ :: ԱՈՒԴԻՈ ՆՅՈՒԹԵՐ
Sayat-Nova :: Սայաթ-Նովա
ձախ նուռ Կենսագրություն Խաղեր Թարգմանիչ Մեր ընկերները Կապ աջ նուռ
 
Հայերեն # 17 խաղը
(Ռուզաննա Հախնազարյանի ընթերցմամբ)
Flash Player plugin is required.

Ինձ սիրեցիր, ոգի առար, երգի մատյան եմ քեզ համար.
Մի՛ քաղիր փշի ծաղիկը` վարդ, սուսանբար եմ քեզ համար.
Չեմ թողնի քեզ արեւի տակ` շվաքով ծառ եմ քեզ համար.
Ես քո մահը ո՞նց կցանկամ` նուշ ու շաքար եմ քեզ համար:

Էլի քո այգուն տեր եղիր, ուրիշ այգուց վարդ չեն տա քեզ.
Աղ ու հացը դեն մի՛ գցիր, շաբաթը մեկ այցի եկ մեզ.
Թեկուզ աշխարհս պտույտ գաս, չես տեսնի հարազատ ինձ պես .
Միայն ուրիշի չսիրես` երդումով յար եմ քեզ համար:

Երանի թե չծնվեի, վա~յ էն օրին` ես քեզ տեսա.
Դու բլբուլ ես, ես` կարմիր վարդ, չասես` վարդը շուտ կգնա.
Մի փոքր էդպես դիմա՛ցիր, շուտով Հնդստան մի՛ գնա.
Անձեռագործ, անվարձ, անծախս` նուրբ ոսկեկար եմ քեզ համար:

Ա՛ստված վկա, իմ գուրգուրված գլուխը քեզ մա՛տաղ լինի.
Ե՛կ, քեզ հետ սիրով խաղ անեմ, ով ուզում է թող սրտնեղի.
Ես քո խոսքից չեմ անց կենա, միայն սիրտդ ուրախ լինի.
Թեկուզ անմահություն ուզես, սիրով կճարեմ քեզ համար:

Էդ քո վիշտը ինձ ծերացրեց, էլ ու՞մ ասեմ, Սա՛յաթ-Նովա.
Եկ ձեռքից-ձեռք ինձ մի՛ գցիր` ոսկե թաս եմ, Սա՛յաթ-Նովա.
Ֆրանկստանի միջից ելած զար-ատլաս եմ, Սա՛յաթ-Նովա.
Ծա՛լիր մատյանդ, ա՛րկղը դիր` հույս ու պատվար եմ քեզ համար:

Աուդիո նյութերի ցանկ cank
 
 
Copyright © 2011-2019 Sayat-Nova.am. All Rights Reserved.