Sayat-Nova :: Սայաթ-Նովա
ձախ նուռ Կենսագրություն ԽաղերՆյութեր Թարգմանիչ Մեր ընկերները Կապ աջ նուռ
 
50. 50.
բնագիր
 
թարգմանություն

Կիսամուրազ մի՛ սըպանի,
Չունքի արիր սէր, նազա՛նի.
Թէ քիզ աւել եադ եար սիրիմ,
Ումբրէս չանիմ խէր, նազա՛նի:

Աշխարհումըս [դուն իմ] ջան իս,
Դուն իմ շահ իս, սուլթան-խան իս.
Ի՞նչ կու'լի միզ մըտիկ անիս
Հազարէն մէ ջէր, նազա՛նի:

Ղարիբ դավրիշ իմ, հաջ չունիմ.
Գըլխիս էրծաթէ թաջ չունիմ.
Յիս քիզ աւել իլլաջ չունիմ,
Դուն դառի ինձ տէր, նազա՛նի:

Կըրակ տըվիր կրակէն աւել.
Չախմախ էլ ունիս դու, ղավ էլ.
Աշխարհումըս քիզնից աւել
Ո՞վ ասաց, թէ կեր, նազա՛նի:

Սայաթ-Նովէն իմ, ճար չունիմ,
Յիս վարդըն իմ` մին խար չունիմ,
Թէ դուն ասիր` եադ եար չունիմ.
Իղրարըդ է՛դ էր, նազա՛նի:

 

Կիսամուրազ մի՛ սպանիր,
Քանզի արիր սեր, նազա՛նի,
Քեզանից զատ թե յար սիրեմ,
Կյանքից չանեմ խեր, նազա՛նի:

Աշխարհումս դու իմ ջանն ես,
Դու իմ շահն ես, սուլթան-խանն ես,
Ի՞նչ կլինի դու մեզ նայես,
Գեթ հազարից մեկ, նազա՛նի:

Թշվառ դերվիշ եմ, հաջ* չունեմ,
Գլխիս արծաթե թագ չունեմ,
Քեզնից ավելի ճար չունեմ,
Դո՛ւ դարձիր ինձ տեր, նազա՛նի:

Կրակ տվիր ինձ առավել,
Կայծքար էլ ունես, աբեթ էլ,
Աշխարհումս քեզնից ավել
Ո՞վ ասաց թե կա՛ր, նազա՛նի:

Սայաթ-Նովեն եմ, ճար չունեմ,
Ես վարդըն եմ, փշեր չունեմ,
Դու ասիր` ուրիշ յար չունեմ.
Խոստումդ էդ էր, նազա՛նի:

Էսպես լաւ գարէհլիի ձէնով. Սայաթ-Նովի ասած (Օհանի ծան.):
Խաղը հրապարակել է Գ. Ասատուրը:
  * Հաջ - ուղտատեղի, այստեղից` հաջի բառը:
 
 
prev poetry next
Copyright © 2011-2016 Sayat-Nova.am. All Rights Reserved.