Յիս կանչում իմ լալանին :: ՍԱՅԱԹ-ՆՈՎԱ :: ՀԱՅԵՐԵՆ ԽԱՂԵՐ
Sayat-Nova :: Սայաթ-Նովա
ձախ նուռ Կենսագրություն ԽաղերՆյութեր Թարգմանիչ Մեր ընկերները Կապ աջ նուռ
 
47. 47.
բնագիր
 
թարգմանություն

Յիս կանչում իմ լալանին
Բադէշխանէն լալանին.
Վա~յ թէ հասրաթէդ միռնիմ.
Բըլբուլ լիզուս լալանին.
Դօստիրըս հիռու կանգնին,
Եադիրըն գան, լալանին:

Քիզ սազ գուքայ ալ ղումաշըն, նազա՛նի.
Ե՛կ ճակատիդ կապէ զարլու մուղայիշ.
Ձեռիդ բըռնէ՛ օսկէջըրած մըկրատըն,
Խուճուճ-խուճուճ կավիրուդ տուր արայիշ:

Յիս կանչում իմ եարանին.
Թէջնիս, վարսաղ, եարանին.
Ո՞վ ասաւ, թէ նըհախ տիղ
Եարիդ մէջըն եարանին.
Աւիտարանըն կու տայ
Խոնարհ մարդուն եարանին:

Պատուական տեսնիլու նօվաբու նա՛ջար,
Բըլբուլին գըժվեցնող թօփ վարդի սա՛ջար,
Աչքիրուդ ունքիրըդ էլաւ մուհաջար.
Թերթերուկիդ մազըն` զար, օսկու զարնիշ:

Յիս կանչում իմ զայանին.
Նու /ու/ Այիբ զայանին.
Դո՛ւն իս ասի` նըհախ տիղ
Եարի սիրտըն զայանին.
Շահն էր քաշի, չէր դիմնայ
Էս իմ քաշած զայանին:

Հուտըդ աշխարհ բըռնից, փըռանգի մա՛ջում,
Դաստամազըդ դառաւ սիմ ու աբրէշում.
Կըռնիրըդ շիմշատ է, մատնիրըդ է մում.
Ծուցըդ բաղչա ունիս, մէջքըդ է ղամիշ:

Յիս կանչում իմ մերանին.
Սկըզբնական մերանին.
Թուղ դօստիրըն շատանան,
Թըշնամիքըն մերանին.
Ասի,թէ յիս քու ախպէր`
Քու մէրն ինձի մերանին:

Բէմուրվաթ եա՛ր, խիլքըն գըլխէս մի՛ տանի.
Դարդիրըս շատացաւ քա~նի մէ քանի.
Գիդիմ վուր, եա՛ր, դուն ինձ լայիղ չիս անի`
Դուն մէ թագաւուր իս, յիս մէ խիղճ դավրիշ:

Յիս կանչում իմ մասանին.
Սէ ու Այիբ մասանին.
/Յիս քիզնից չիմ հիռանայ,
Գուզէ ինձ անմաս անին/.
Սայաթ-Նովէն քու եարն է,
Թէգուզ մասնէմաս անին:

Դաստամազըդ նըման սընբուլ-սուսանի.
Վախում իմ, թէ սէրըդ սիրտըս կէս անի.
Կու միռնիմ, ինձի պէս չիս տեսանի.
Քու Սայաթ-Նովէն իմ, մի՛ անի ղիմիշ:

 

Ես կանչում եմ լալանին /սուտակին/1,
Բադեշխանից* լալ հանին,
Գուցե կարոտից մեռնեմ,
Բլբուլ լեզուս լալ անին /համրացնեն/,
Ընկերներս հեռու կանգնեն,
Օտարքն գան լալ անին /լաց լինեն/:

Քեզ կսազի ալ կերպասն, նազա՛նի,
Ե՛կ, ճակատիդ նախշուն վարսակալ կապիր,
Ձեռքիդ բռնի՛ ոսկեջրած մկրատըն,
Գանգուր-գանգուր խոպոպներդ հարդարիր:

Ես կանչում եմ յարանին /յարին/,
Թեջնիս, վարսաղ, յարանին**
Ո՞վ ասաց թե անմեղ տեղ
Վերքիդ մեջը յար անին /վերք/,
Ավետարանը կտա
Խոնարհ մարդուն յարանին /երանի/:

Պատվական տեսնելու դրվագված կերպար,
Բլբուլին գժվեցնող գունդ վարդի թաղար,
Աչքերիդ հոնքերդ դառավ ճաղաշար,
Թերթևունքիտ մազն` փայլուն ոսկենիշ:

Ես կանչում եմ զայանին /քաղցրիկին/,
/Ն/ու ու /Ա/յիբ /Զ/այանին /նազանին/,
Դու ես ասել` անմեղ տեղ
Յարի սիրտը զայ անին /խոց/,
Շահն էլ քաշեր, չէր դիմանա
Էս իմ քաշած զայանին /ցավին/:

Հոտդ աշխարհ բռնեց, ֆրանկի թխվա՛ծք,
Փարթամ մազդ դառավ մետաքսե հինվածք,
Ձեռքերդ շիմշատ են, մատներդ են մոմ,
Ծոցդ այգու պես է, մեջքդ` եղեգնի:

Ես կանչում եմ մերանին /մայրիկին/,
Սկզբնապատճառ մերանին /մակարդ/,
Ընկերներս թող շատանան,
Թշնամիքն մերանին /մեռնեն/,
Ասի, թե ես քեզ ախպեր,
Քո մորը ինձ մեր անին /մայր/:

Ով անգութ յար, խելքս գլխից մի տանի,
Վշտերս շատացան, էլ քա~նի, քա~նի,
Գիտեմ, որ յա՛ր, դու ինձ արժան չես անի,
Դու մի թագավոր ես, ես` մի անտունի:

Ես կանչում եմ մասանին /նշխարքին/,
/Ս/է ու /Ա/յիբ /Մ/ասանին. /ՍԱՄԱՆ - գանձ, պարսկերեն/
Ես քեզանից չեմ հեռանա
Կուզե ինձ անմաս անին /նշխարքից զրկել/,
Սայաթ-Նովեն քո յարն է,
Թեկուզ մասնեմաս անին:

Ճոխ մազերդ նման սմբուլ սուսանի,
Վախում եմ, թե սերդ սիրտս կես անի,
Կմեռնեմ, ինձ պեսին չես տես անի,
Քո Սայաթ-Նովեն եմ, մատաղ մի անի:



Կատարող՝ Շարա Տալյան
 
Քրոնիկոնի 441-ին /1753/. Արութինի /ասած/ ռուբայի-բայաթի-թասլիբ: 1 Խաղի մեկնաբանությունը տես «Սայաթ-Նովայի սիրո առասպելը» հոդվածում:
* Բադեշխան - լալ-սուտակի հանքավայր Հինդուքուշ լեռներում
** Թեջնիս, վարսաղ, յարանա - աշուղական երգի ձևեր են
 
 
prev poetry next
Copyright © 2011-2019 Sayat-Nova.am. All Rights Reserved.