| Մօդըդ նըստողըն կու հարբի` դուն բանգ ու բօզա իս, ա՛զիզ,Դիվանա Փահլուլ կու շինիս տեսնողին` ազա իս, ա՛զիզ,
 Ինչ տիղ կու'լիս շընուք կու տաս` մէջլիսի մազա իս, ա՛զիզ.
 Մազէն մէ սահաթ լաւ կու'լի, դուն համան թազա իս, ա՛զիզ:
 Մէ խօսքըդ հանց շաքար քաղցըր, մէ խօսքըդ վառ` քուրա-քուրա,Մէ նըմանըդ ռաշի նըման, մէ նըմանըդ` ջուրա-ջուրա.
 Մարգարիտով լիքըն կալ իս, սադափնիրըդ թուրա-թուրա.
 Էրծաթէ կողպէքով կողպած, դուն օսկէ ռազա իս, ա՛զիզ:
 Էրեսըդ առվուտվան արիվ` քանի կ'էհայ, կու զարգանայ.Թագաւուրի քարխանի զա՛ր` ծառըն ծառէն չի թարգանայ.
 Թէ սուչ ունենամ` սըպա՛նէ, թէ չէ նըհախ մի՛ բարգանայ.
 Մէ ձեռըդ` ջուր, մէ ձեռդ` արուն, ջալլաթի ջազա իս, ա՛զիզ:
 Տեսնողըն նաղշըդ կու տընդղէ էն թօվուզի բըմբուլի պէս.Ձընի տակէն նուր դուս էկած, արիվ դիբած սընբուլի պէս.
 Թո՛ւղ վըրէդ լալով պըտուտ գամ, վարդի կարօտ բըլբուլի պէս.
 Դուն ինձնից շուտով մի՛ թըռչի` շավարդան-բազա իս, ա՛զիզ:
 Էշխէմէդ հիւանդացիլ իմ. վո՛ւնց զարար, վո՛ւնց շահ ին ասում.Հէքիմնիրըս ափսուսում ին, ծընգան տալով վա~յ ին ասում.
 Կանչողըս դարդակ է գընում. «Ա~խ, Սա՛յաթ-Նովա» ին ասում.
 Թաք դուն տիս գաս, վիր կու կէնամ. թէ սազիս սազա իս, ա՛զիզ:
 |  | Մոտդ նստողը կհարբի` հաշիշ ու խմիչք ես, հո՛գիս, Դիվահար Փահլուլ* ես դարձնում տեսնողին` տանջանք ես, հո՛գիս.
 Ուր որ լինես շնորհք կտաս` խնջույքի խորտիկ ես, հո՛գիս,
 Խորտիկը մի ժամ լավ կըլնի, դու մշտապես թարմ ես, հո՛գիս:
 Մի խոսքդ հանց շաքար քաղցր է, մի խոսքդ վառ` հնոց է տաք, Մերթ հրեղեն նժույգ ես դու, մերթ դառնում ես տեսակ-տեսակ.
 Մարգարիտով լիքը կալ ես, սադաֆներդ` բազմատեսակ,
 Արծաթե կողպեքով կողպած, դու ոսկե սողնակ ես, հո՛գիս:
 Երեսըդ է ծագող արեւ, որ գնալով կամբողջանա, Արքունի վարպետի գո՛րծվածք` ծառը ծառից չի հեռանա,**
 Թե մեղք ունենամ` տու՛ր, սպանի՛ր, թե չէ` իզուր մի՛ բարկանա,
 Մի ձեռքիդ` ջուր, մյուսին` արյուն, դահիճի կտտանք ես, հո՛գիս:
 Տեսնողդ նախշդ կտնտղի, սիրամարգի բմբուլի պես, Ձյունի տակից նոր դուրս եկած, արեւ դիպած սմբուլի պես.
 Թող շուրջդ լալով պտույտ գամ, վարդի կարոտ բլբուլի պես.
 Դու ինձնից արագ մի թռչիր` սրաթեւ բազե ես, հո՛գիս:
 Սիրուցդ հիվանդացել եմ, ո՛չ վնաս, ո՛չ շահ են ասում.Բժիշկներս ափսոսում են, ծնկին տալով վա~յ են ասում.
 Կանչողս դատարկ է գնում. «Ա~խ, Սա՛յաթ-Նովա» են ասում.
 Միայն թե գաս, վեր կկենամ, թե սազիս հավան ես, հո՛գիս:
 |