Նազ իս անում իխտիար իս :: ՍԱՅԱԹ-ՆՈՎԱ :: ՀԱՅԵՐԵՆ ԽԱՂԵՐ
Sayat-Nova :: Սայաթ-Նովա
ձախ նուռ Կենսագրություն ԽաղերՆյութեր Թարգմանիչ Մեր ընկերները Կապ աջ նուռ
 
3 (բ) . 3 (բ) .
բնագիր
 
թարգմանություն

Նազ իս անում, իխտի՛ար իս,
Հիդ աշխարհիս բարէ՛բար իս,
Հընդու էկած ղալա՛մքար իս.
Ղա՛լամ քաշած
Ջանս է մաշած,
Ջանս հանեցիր` ջադո՛ւքար իս:

Ջադո՛ւքար իս փէլ ու փանդով,
Շիրազու շուշա իս ղանդով,
Այնաբանդ իս խաթաբանդով,
Ջամ-հալիլա,
Լալ ու թիլա,
Ջանս հանեցիր էդ փըրսանդով:

Էդ փըրսանդով համ իս անում,
Դաստամազըդ նամ իս անում,
Աբա խաթըրջամ իս անում,
Ջամ իս չինի
Դօշդ է սինի,
Շամամնիրըդ դամ իս անում:

Դամու դօվրան իս համաշա,
Դաստա-դաստա մազըդ քաշ ա,
Հագածըդ զար ու ղումաշ ա.
Ղո՛ւմաշ զարով.
Գուլայ տարով,
Ով քիզի գուքայ թամաշա:

Թամաշա իս, վարդի ռանգ իս,
Ծով տեսած օսկու մահանգ իս
Սանթուր ու քամանչա, չանգ իս`
Բարակ ձէնով սազ իս անում,
եա՛ր, ամա~ն:

 

Նազ ես անում, զի հզո՛ր ես,
Աշխարհի հետ համա՛զոր ես,
Հնդկական վրձնած կտո՛ր ես,
Վրձի՛ն քաշած,
Կյա՛նքս մաշած,
Հոգիս հանիր` մեծ կա՛խարդ ես:

Կա՛խարդ ես դու հմայանքով
Շիրազի սրվակ ես ղանդով*
Սիրուն սրահ նախշազարդով
Ջամ**-հայելի,
Լալ ու ոսկի,
Հոգիս հանիր էդ քո վարքով:

Էդ քո վարքով խոց ես անում,
Փարթամ մազդ թաց ես անում,
Թասով լիքը հույս ես անում,
Թաս ես չինի***
Դոշդ` սինի,
Կուրծքդ որոգայթ**** ես անում:

Քեֆ ու խնջույք ես տեղովդ,
Շաղ տված փունջ մազերովդ,
Հագած զար ու ատլասովդ,
Ա՛տլաս զարով,
Կուլա տարով
Նա ով կգա հմայլվելու:

Հմայք ես, վարդի երանգ ես,
Ծով տեսած ոսկու շողանք***** ես,
Սանթուր-քամանչա ու չանգ ես`
Բարակ ձայնով երգ ես ասում.
Յա~ր, ա~ման:

  * Ղանդ - շաքարի տեսակ
** Ջամ - լավորակ հայելի
*** Չինի - չինական
**** Բնագրի «դամը» ե՛ւ որոգայթ է նշանակում ե՛ւ քեֆ:
***** Բնագրի «մահանգը» փորձաքար է, որով որոշում են ոսկու հարգը:
 
 
prev poetry next
Copyright © 2011-2019 Sayat-Nova.am. All Rights Reserved.